Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որում մեղադրել է Ռուսաստանին՝ ՈՒկրաինայում գտնվող թիրախների վրա անօդաչու թռչող սարքերի հարվածների ժամանակ իր օդային տարածքը աննախադեպ կերպով խախտելու մեջ։ «Լեհաստանի Զինված ուժերի ենթակայության տակ գտնվող ռեսուրսները մնում են լիովին պատրաստ՝ անհապաղ արձագանքելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։               
 

«Սպարտակը»` Երևանում և Մինսկում

«Սպարտակը»` Երևանում և Մինսկում
09.05.2013 | 19:21

Բելառուսի Հանրապետությունում անցկացվել է Հայաստանի մշակույթի օրեր: Պաշտոնական հանդիպումների ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ երկկողմ մշակութային համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ:

Մշակույթի նախարարությունից տեղեկանում ենք, որ մինչև տարեվերջ կստորագրվի «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2014-2017 թթ. մշակութային համագործակցության մասին» ծրագիրը: Աշխատանքներ կտարվեն Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում՝ Երևանում և Մինսկում «Սպարտակ» բալետի համատեղ ներկայացման, ինչպես նաև երկու երկրներում կազմակերպվող փառատոներին մասնակցության ապահովման ուղղություններով: Պայմանավորվածության համաձայն, «Սլավյանսկի բազար» մրցույթ-փառատոնի ժյուրիի կազմում Հայաստանը կներկայացնի կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2666

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ